Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2021 : 16-18

Հայաստան գալիս է կորոնավիրուսի նոր՝ ավելի ահավոր ալիք. Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Լո՞ւրջ... փաստորեն նոր արթնացան։ Հիշեցնենք, որ այս զարգացումների մասին զգուշացրել ենք համարյա մեկ ամիս առաջ։ Քանզի ձեզ ասել են, որ Ապագա Կա, բայց հստակ չեն ճշտել, թե իրականում ի՞նչ ապագա է գալու բոլորիս գլխին, ապա փորձենք միասին հասկանալ իրական ապագայի հեռանկարները։ Հայաստան գալիս է կորոնավիրուսի նոր՝ ավելի ահավոր ալիք։ Ռուսաստանում, Իրանում, Հնդկաստանում ծանրագույն իրավիճակ է ստեղծվել COVID-ի նոր՝ այսպես կոչված «դելտա շտամ» կամ «հնդկական վիրուս» տեսակի հետ կապված։ Իրանը և Հնդկաստանը այս օրերին մտցնում են կրկին նոր խստագույն սահմանափակումներ։ Պատվաստանյութ նոր շտամը լիարժեք կանխարգելելու համար առայժմ չկա (չնայած անպայման պատվաստվեք, դա յուրաքանչյուր դեպքում նվազեցնում է ռիսկերը)։

Հիմա հարց․ Իսկ այս օրերին ո՞ր երկրներից է տուրիստների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան։ Ճի՛շտ է, Իրանից, Ռուսաստանից և Հնդկաստանից։ Եվ այս պարագայում միանշանակ պետք է ընդունել, որ կորոնավիրուսի նոր տեսակը ամենայն հանավակությամբ արդեն թափանցել է Հայաստան։ Իսկ հիմա մի քանի հարց․ Լսե՞լ եք ինչ-որ կանխարգելիչ քայլերի մասին, որոնք այս իշխանությունը ձեռնարկում է։ Ես՝ ո՛չ։ Լսե՞լ եք, արդյոք, նախապատրաստական աշխատանքների մասին բուժհաստատություններում, որպեսզի համաճարակային իրավիճակի բարդացման պարագայում կարողանան նոր հիվանդների ՄԵԾ հոսքը սպասարկեն և ապահովեն պատշաճ բուժում։ Ես՝ ո՛չ։



Լսե՞լ եք սահմանային անցակետերում լուրջ և համակարգված աշխատանքների մասին, բացի կիսատ-պռատ ցուցադրողական ինչ-որ միջոցառումներից։ Ես՝ ո՛չ։ Պետք է հստակ հասկանալ, որ կորոնավիրուսի հավանական նոր ալիքը կլինի ավելի ուժգին և վտանգավոր, քանի որ, եթե Իրանի և Ռուսաստանի պես ռեսուրս ունեցող պետություններն են ճկռում, ապա մեր մասին ի՞նչ ասենք։ Հիմա ամենակարևորը՝ ես չեմ չարախոսում, ես պարզապես փորձում եմ զգուշացնել բոլորին, որ մուրճով վիրուսը չես հաղթի, իսկ պողպատե մանդատով հիվանդների կյանքը չես փրկի։ Եվ մինչև «անմեղ իշխանությունները» զբաղված են պաշտոններ իրար բաժանելով, իրենց «սիրելի ժողովրդի» գլխին կրկին լրջագույն արհավիրք է սպասվում։

Չնայած, չէ՛...կրկին չեն լսի, կրկին ամբողջը կտապալեն և վերջում մեղավորներ կփնտրեն, երբ մարդիկ հիվանդանոցում պարզապես տեղ չեն ունենա, որ փրկվեն և կրկին հազար մի հիմար լոլո կկարդան մարդկանց գլխին, հեղափոխության հրաշքների և «սև ուժերի» մեղավորության մասին։ Ապագա Կա՛... վայելե՛ք։ ՀԳ Որպես հավելում՝ նոր տնտեսական «լոքդաունի» երկիրը չի դիմանա»:
Դիտվել է 21806անգամ
Վերջին լուրեր