Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2021 : 18-19

Տղամարդը, որն ասում էր, թե «փրկել է Թրամփին», ու «երկնքից իրեն տեղեկություններ են փոխանցվել Հայաստանը փրկելու համար» տեղափոխվեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (լուսանկար)

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և նրա հետ է նաև իր շունը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տևական ժամանակ բանակցություններ են վարել այդ տղամարդու հետ, որպեսզի նա իրենց հետ մեկնի «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, սակայն վերջինս չի ենթարկվել։ Ոստիկաններն ու փրկարարները տեսնելով, որ «բանը բանից անցնում է», դիմել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բժիշկներին, ովքեր նույնպես ժամանել են նշված հասցե։

Ի վերջո ոստիկանները հատուկ միջոց են կիրառում և այդ տղամարդուն ձեռնաշղթայված իջեցնում են ու մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային։ Տղամարդն այդ ընթացքում բղավում էր, որ ինքը առողջական ոչ մի խնդիրներ չունի, պահանջում էր ոստիկաններին, ասում, որ ինքը «տիեզերքից հատուկ ինֆորմացիաներ ունի ստացած, պետք է դա հայտնի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի Հայաստանը փրկվի»։

«Ես փրկել եմ նաև Թրամփին»,- բղավում էր նա։ Նրան տեղափոխեցին «Ավան» հոգական առողջության կենտրոն, որտեղից շաբաթներ առաջ էր նա դուրս գրվել»,- գրում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում այստեղ
Դիտվել է 25244անգամ
Վերջին լուրեր