28 / Հուլիս / 2021 : 12-44

Այսօր Գեղարքունիքում զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր

Գեղարքունիքում զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Այս մասին Yelaket.am-ը տեղեկանում է Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ...

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:

Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:

Խոնարհվում ենք»,- հայտնում է համայնքապետարանը։



Դիտվել է 14233անգամ
Վերջին լուրեր