Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Ապրիլ / 2020 : 21-28

«Չենք վճարելու». բողոքի ակցիա կառավարության մոտ գազի և էլեկտրաէներգիայի վճարման դեմ

Այսօր` ապրիլի 25-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ` պահանջելով չպահանջել գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները, քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարաված:

«Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս դիվերսիոն կառույցների ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ: Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը` նշելով, որ ակցիաները կլինեն շարունակական:

Նշենք, որ նրանք ակցիան իրականացնում էին միմյանցից պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Կառավարության մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանը նրանց խնդրեց ողջամիտ ժամանակում հեռանալ Կառավարության շենքից եւ ավարտել բողոքի ակցիան:

Տեսանյութը հրապարակել է Артур Мовсисян անունով օգտատերը, որը ևս բողոքի ակցիայի մասնակիցներից է: 

Դիտվել է 37169անգամ
Վերջին լուրեր