Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2021 : 16-58

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսահական շահը սպասարկող նախագիծ։ Հայաստանն Իրանին սահմանակից պետություն է։ Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։Ի՞նչ կենսական շակ կա։ Չկա։ Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։ Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է։ Այդքան չհարգել պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»:

Դիտվել է 15188անգամ
Վերջին լուրեր