31 / Հուլիս / 2021 : 09-44

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցու նկատմամբ (տեսանյութ)

«Տոկիոյի Կոկուգիկան արենայում, որտեղ ընթանում են բռնցքամարտի մրցումները այսօր Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի նկատմամբ։

Առաջին ռաունդում զիջելով 1:4 հաշվով Բաչկովը հավաքվեց ու հաջորդ երկու ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը` արդյունքում հաղթելով 4:1 հաշվով։

Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է։ 1/4 եզրափակչում Բաչկովը կմրցի ուզբեկ Էլնուր Աբդուլաիմովի հետ»,- Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը՝ Առաջին ռաունդից հետո, մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, Հովհաննեսը դրանից զայրացավ ու ռինգում, երկրորդ ռաունդից սկսեց անել աներևակայելին․ ՀԱՕԿ-ից ներկայացրել են մենամարտի մանրամասներ
Դիտվել է 25603անգամ
Վերջին լուրեր