31 / Հուլիս / 2021 : 13-02

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերին անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից: Այս մասին կոնգրեսական Քեթրին Քլարկը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:

Նա հպարտությամբ է փաստել, որ կողմ է քվեարկելկոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությանը, որը սահմանափակում է ԱՄՆ կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:

Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ,արձանագրում է, որ Ադրբեջանին հաջորդ տարի չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով նախորդ տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 մլն 600 հազար դոլար էր ստացել:
Դիտվել է 10333անգամ
Վերջին լուրեր