26 / Ապրիլ / 2020 : 09-26

 

Աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի թվով 1000 ընտանիքների. Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, գրելով.«Սիրելի հայրենակիցներ, մեր կամավոր ընկերների օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ (իջևանցի) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ:

Իջևանում մոտ 1100 ընտանիք աջակցություն արդեն իսկ ստացավ: Ուրախ եմ տեղեկացնել, որ մոտ օրերս աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի թվով 1000 ընտանիքների: Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն` այլ գործարարների կողմից, որի մասին հավելյալ կտեղեկացնեմ: #Մնատանը#Դուխով»: 

Դիտվել է 114872անգամ
Վերջին լուրեր