02 / Օգոստոս / 2021 : 10-55

Նորընտիր ԱԺ-ի պատգամավորները երդմամբ ստանձնեցին լիազորությունները

Ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները երդմամբ ստանձնեցին լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը ընթերցեց երդման տեքստը, որից հետո բոլորը միասին երդվեցին:

Նորընտիր խորհրդարանում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Խորհրդարանում ներկայացված է ընդհանուր 107 պատգամավոր:
Դիտվել է 10108անգամ
Վերջին լուրեր