Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Օգոստոս / 2021 : 11-49

Դանակահարված ավագանու անդամի վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրգործ։ Այս մասին ասված է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանի տարածած հայտարարությունում։

«Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը»,- նշված է հայտարարությունում։

Դիտվել է 12556անգամ
Վերջին լուրեր