Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Օգոստոս / 2021 : 13-00

«Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմար ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանը՝ Կնյազ Հասանովին

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պահանջով նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը երկար դիմադրելուց հետո վերջապես տեղի տվեց եւ 20 րոպեոն ընդմիջում հայտարարեց:

Քանի որ միկրոֆոնն անջատված չէր լսվեց, թե ինչպես է «ՔՊ»-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հասանովին ասում. «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմար ենք տալիս»:

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ քանի դեռ իրենց երկու գործընկեր պատգամավորներ Արթուր Սահակյանը եւ Մխիթար Զաքարյանը կալանավորված են, իրենք չեն կարող անցնել մնացած հարցերի քննարկմանը: Նրանք պահանջում էին 20 րոպե ընդմիջում այդ հարցի շուրջ քննարկումների համար: Հասանովը խնդրում էր շարունակել աշխատանքը:
Դիտվել է 18426անգամ
Վերջին լուրեր