03 / Օգոստոս / 2021 : 16-56

Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր


Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ. վերջին ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ հրելով 228 կգ կշռող ծանրաձողը:


Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Yelaket.am
Դիտվել է 22012անգամ
Վերջին լուրեր