03 / Օգոստոս / 2021 : 17-58

Արթուր Ալեքսանյան. Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից (լուսանկար)

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:

«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»,- գոտեմարտից հետո ասել է գյումրեցի ըմբիշը լրագրողների համար նախատեսված խառը գոտով անցնելիս, փոխանցում էSportbox-ը:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին:
Դիտվել է 102885անգամ
Վերջին լուրեր