03 / Օգոստոս / 2021 : 18-22

Yelaket.am լրատվական գործակալությունը շնորհավորում է սիրելի մտավորականին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում երկար տարիների առողջ կյանք

Այսօր ազգագրագետ, հայկական պարերի մասնագետ, պարուսույց, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի ծննդյան տարեդարձն է:

Գագիկ Գինոսյանի գործունեությունը եզակի է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ, նա շոշափելի ծառայություններ է մատուցել հայ մշակույթի բազմաթիվ ոլորտների:

Հայ ազգային պարերի գրառման, մշակման ու մասսայականացման գործում մեծ ավանդ ունի Գինոսյանը, այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում առանձին գործունեություն են վարում պարուսույցներ, որոնք դուրս են եկել Գինոսյանի դպրոցից:

Բացի այդ ամենին, նա իր ուրույն տեղն ունի հայ ազգային գաղափարախոսության ժամանակակից ընկալման, փոխանցման և ամրապնդման գործում: Չնայած արդեն իսկ կատարված հսկայական աշխատանքին, նա չի դադարում ամեն օր աշխատել, արարել ու ուսուցանել: Նա մեր նոր ժամանակների մտածողության մեջ եզակի է` իր կերպարով, մոտեցումներով ու ընդգծված, օրինակելի հայկականությամբ:

Yelaket.am լրատվական գործակալությունը շնորհավորում է սիրելի մտավորականին` ծննդյան հերթական տարեդարձի կապակցությամբ և մաղթում երկար տարիների առողջ կյանք:
Դիտվել է 11965անգամ
Վերջին լուրեր