04 / Օգոստոս / 2021 : 09-59
Ինչպես Ժամանակը ճիշտ օգտագործել հաջողության հասնելու համար։ Պատրաստեց՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏ
Ինչպես Ժամանակը ճիշտ օգտագործել հաջողության հասնելու համար համաձայն մասնագետների խորհրդի։

1. Ժամանակը առավելագույնս տրամադրել կարեւոր գործերին, նվազագույնը՝ անկարեւորներին։
2. Նպատակ
3. Որակ
4. Կենտրոնանալ այն ոլորտներին, որոնք առավել համապատասխան եւ կարևոր են ձեզ համար։
5. Մշակել ռազմավարություն՝ ձեր նպատակին հասնելու ճանապարհը կազմակերպված անցնելու։
6. Եթե երազել, ապա նաեւ գործել։


Հետեւաբար՝

- Անհրաժեշտ է կենտրոնանալ գործողությունների վրա, որոնք բարելավում են կյանքը։
- համագործակիցների հետ առողջ հարաբերություններ ձեւավորել։
- Ներդնել առավելագույն հնարավորությունները՝ բացառելով ոչ էական գործոնները։
- ճիշտ օգտագործել ժամանակը, այն տրամադրելով առաջնահերթ, կարեւոր գործողություններին։
- Խնայել ժամանակ՝ երկրորդական անէական գործոնները բացառելով։

Գաղափարը՝ «Շատ իրադարձությունների արդյունքների մոտ 80%-ը ստեղծվում կամ առաջանում են 20% գործողություններից» պատկանում է 80/20 սկզբունքին. այն գոյություն ունի, որի ճիշտ կիրառումը հաջողության մեծ հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր ասպարեզում։

80/20-Ի ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Մասնագետների պարզաբանմամբ. «գործողությունների միայն 20%-ն է հանգեցնում արդյունքի 80%-ին և հակառակը՝ 80% պակաս արդյունավետ ջանքերը բերում են 20%-անոց արդյունք։ Բոլոր բիզնեսների 20% -ն է միայն վաստակում համաշխարհային ամբողջ եկամտի 80%-ը, կամ որևէ կազմակերպության աշխատակիցների 20%-ն է կատարում ամբողջ աշխատանքի ծավալի 80%-ը, այդ պատճառով ընկերությունների համար կրիզիսային ժամանակներում ճկուն ղեկավարությունը ազատվում է իր կադրերի 80%-ից՝ պահելով ամենաարդյունավետ աշխատողների 20%-ին՝ տաղանդավորներին եւ արհեստավարժներին»։
80/20 Սկզբունքի համաձայն, եթե հաճախորդը նույնքան եկամուտ է բերում, որքան անհրաժեշտ է նրան սպասարկման համար ուրեմն հարկ է հրաժարվել նրանից։ Թե, որ հաճախորդներին է անհրաժեշտ հատկացնել առավելագույն ժամանակ, հաջողակ բիզնեսմենների շնորհն է. նրանք գիտեն ընտրել հաճախորդների, որոնք բերում են բարձր եկամուտ եւ նվազ սպասարկման ծախս ու պահանջ՝ կենտրոնանալ եկամտի վրա սկզբունքով։
Հաջողության հասնելու գրավականներից ամենակարեւոր գործոնը՝ ժամանակի ճշգրիտ կառավարումն է. նշանակալի արդյունքի հասնել նպատակային եւ արդյունավետ աշխատանքով, ավելի կարճ ժամանակի ընթացքում եւ ավելի քիչ ծախսերով։ Մինչդեռ մարդկանց մեծամասնությունը չի կարեւորում կազմակերպված ժամանակի գործոնը։ Առաջնահերթությունը տալով կարեւոր խնդիրներին՝ կարեւորը երկրորդականից զատելու հմտություն ձեւավորել, եւ դուք հաջողության ճանապարհին եք։








Author's cover photo
Ամսաթիվ 04 / Օգոստոս / 2021 : 09-59
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 11034անգամ
Վերջին լուրեր