04 / Օգոստոս / 2021 : 12-07

Հայկական ամենահին «սելֆիները»

Մանրանկարչական ինքնանկարները հին հայերի արտաքին տեսքի, հագուկապի, գործունեության վերաբերյալ բացառիկ աղբյուրներ են: Տարբեր մանրանկարներում առկա որոշակի՝ ժամանակին, էտիկետին, մանրանկարչական ավանդույթին բնորոշ ընդհանրություններով հանդերձ, դրանք աչքի են ընկնում նաև ինքնատիպությամբ:
2010-ական թվականների սկզբից, հեռախոսների տեսախցիկների զարգացման արդյունքում ամբողջ աշխարհում մեծ տարածում գտավ դիմանկարի այն տեսակը, երբ դու նկարում ես ինքդ քեզ. «Սելֆին» դարձավ մշակութային յուրահատուկ երևույթ և շատ տարածվեց: Մինչ սմաթֆոնների հայտնագործումն, իհարկե, ֆոտոապարատով նույնպես ինքնադիմանակարներ են արվել: Իսկ դրանից առաջ դարեր շարունակ նկարչության մեջ շատ տարածված էր ինքնանկարը:
Հայ միջնադարյան արվեստում, թեև առավելապես հանդիպում ենք աստվածաշնչային հայտնի կերպարների, սրբերի պատկերներ, սակայն կան նաև աշխարհիկ մարդկանց նկարներ՝ ծաղկողներ, ստացողներ, պատվիրատուներ, թագավորներ, իշխաններ, այլ մարդիկ: Քիչ չեն նաև մանրանկարիչների ինքնանկարները: Դրանք միջնադարյան յուրօրինակ սելֆիներ կարելի է համարել...

Շարունակությունը կարդալ հետեւյալ հղումով՝ www.art365.am
Author's cover photo
Ամսաթիվ 04 / Օգոստոս / 2021 : 12-07
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 10074անգամ
Վերջին լուրեր