Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Օգոստոս / 2021 : 13-18

Սաղաթելյանն ինքնավնասումով բանակից թռած չի. 2018-ին ձեր մամլո խոսնակը՝ ընդունվեց ասպիրանտուրա և բանակից թռավ. Մանուկյանը՝ իշխանականներին

«Իշխան Սաղաթելյանը գիտությունների թեկնածու է և ասպիրանտուրայում սովորելու պատճառով է ազատվել ծառայությունից, այլ ոչ թե ինքնավնասումով բանակից թռած»։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։

Նշենք, որ Հայկ Սարգսյանն ավելի վաղ բոլորի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Իշխան Սաղաթելյանը բանակում չի ծառայել։

Գեղամ Մանուկյանը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, ասաց, որ 2018թ.-ին իրենց կուսակցության մամուլի խոսնակն օրենքի փոփոխության արդյունքում ընդունվեց ասպիրանտուրա, եղավ ԱԺ նախագահի օգնական, իսկ հետո խորհրդական. «3 տարի շարունակ բանակում չեղավ, զբաղեցրեց մեկ այլ խելացի մարդու տեղ ասպիրանտուրայում, իսկ այս տարվա մայիսին դիմում գրեց և ասպիրանտուրայից դուրս եկավ։ 3 տարի պետական հովանավորությամբ բանակից թռավ և հիմա էլ հայտնի չէ՝ ծառայության գնաց, թե ոչ»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Դիտվել է 15958անգամ
Վերջին լուրեր