05 / Օգոստոս / 2021 : 13-21

Ողնաշարովս եմ զգում, որ քիչ անց ամբողջ համացանցը բզզալու ա էն թեմայով․ Լևոն Սարդարյան

Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ողնաշարովս եմ զգում, որ քիչ անց ամբողջ համացանցը բզզալու ա էն թեմայով, որ ադրբեջանական հաքքին.ազ-ը հանդես ա եկել ի պաշտպանություն Nairi Hokhikyan-ի ու քանի դեռ կինոն չի սկսվել՝ մի քանի բառ ասեմ։ Մարդ ես, կարող ա մեկ-երկուսին կարողանամ հետ պահել տխմար քոմենթներ անելու գայթակղությունից։ Ես ու Նաիրին լուրջ տարակարծություններ ու տարաձայնություններ ունենք ու դա հանրային արտահայտվել ա։

Բայց դրանք մեր՝ ներքին, ներհայաստանյան ու ներհամայնքային գործերն են։ Սրանով հանդերձ, պետք ա ընդգծեմ, որ Նաիրի Հոխիկյանին, ինչպես նաև մի քանի այլ լրագրողների (էդ թվում՝ ձեր համեստ ծառային) Ադրբեջանում ատում են։ Սա գլուխ գովելիք կամ արժանիք չի, սա փաստ ա, որը պետք ա արձանագրել։
Ու էդ արձանագրումւց հետո պետք ա հասկանալ, որ հաքինի պահվածքի պատճառը ոչ թե սերն ա առ ազատ խոսք և բազմակարծություն, այլ, իրենց կարծիքով, պատեհ առիթը՝ ատելիների ցուցակից մեկին փուռը տալու, Հայրենիքում մինչև վերջին խազը վարկաբեկելու համար։ Դուք կարող եք չսիրել Նաիրի Հոխիկյանին։

Դուք կարող եք չընդունել նրա գաղափարները կամ դրանք մատուցելու նրա ոճը։ Բայց հաշվի առեք՝ եթե դուք միանաք հաքին.ազի բարձրացրած էս ալիքին, ապա դրանով ի ցույց կդնեք ձեր նեղմտությունը, կարճատեսությունն ու մեդիագրագիտության ձեր բացարձակ, անթերիության հասնող տգիտության մակարդակը։

Լավ օր բոլորիս»։
Դիտվել է 38037անգամ
Վերջին լուրեր