06 / Օգոստոս / 2021 : 09-52

Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից

Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնա»-ից, ինչի պատճառեն դարձել Լա լիգայի կանոնները

«Չնայած «Բարսելոնա»-ի և Լիոնել Մեսսիի միջև համաձայնությանը և երկու կողմերի միջև այսօր նոր պայմանագիր կնքելու ակնհայտ մտադրությանը, դա չի կարող տեղի ունենալ ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտների պատճառով (իսպանական լիգայի կանոններ):

Այս իրավիճակի պատճառով Մեսսին չի մնա «Բարսելոնա»-ում։ Երկու կողմերն էլ խորապես ցավում են, որ ֆուտբոլիստի և ակումբի ցանկությունները, ի վերջո, չեն կատարվի»- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

«Բարսելոնա»-ն սրտանց շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ակումբի զարգացման գործում ունեցած ավանդի համար և մաղթել նրան ամենայն բարիք ապագայում իր անձնական և մասնագիտական կյանքում:

Մեսսին «Բարսելոնա»-ում իր կարիերան սկսել է 2004-ին։
Դիտվել է 8805անգամ
Վերջին լուրեր