26 / Ապրիլ / 2020 : 19-58

Վարդանանց և Խանջյան խաչմերուկում մերսեդեսը բախվել է արգելապատնեշին

 
Ապրիլի 26-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աշոտ Հ., ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան: 

 Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարեր:

Դիտվել է 22093անգամ
Վերջին լուրեր