26 / Ապրիլ / 2020 : 20-13

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Ապրիլի 25-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը այցելել է նաև «Արմենիա» ՀԲԿ, որտեղ քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն

Դիտվել է 19041անգամ
Վերջին լուրեր