13 / Օգոստոս / 2021 : 10-13
Եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետը սրբագրվել է
Ինչ է ենթադրում կոմունիկացիաների ապաշրջափակումը կամ «Զանգեզուրի միջանցքի» հավակնոտ նախագիծըԿառավարության երեկվա նիստում, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ հայտարարել է. «Կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ: Հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը իր հերթին նշել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը վերաբերում է երկու երկրներին, այսինքն, երկու երկրները համաչափ պիտի ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները: Իսկ առանց ենթակառուցվածքների կառուցման հնարավոր չէ ունենալ ապաշրջափակում:
«Ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ենթադրաբար՝ նույն ուղիով է այն վերականգնվելու: Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում է Նախիջևանով, Մեղրիով, խորհրդային տարիներին եղել է նաև Իջևանի ուղղությամբ, տարածաշրջանում խաղաղություն լինելու դեպքում, ենթադրաբար, Իջևանով էլ կարող է անցնել»,- մանրամասնել է նա:
Վերջերս «Ռիա Նովոստին» հոդված էր հրապարակել ապաշրջափակման թեմայով, որտեղ նշվում է, որ Զանգեզուրի միջանցքը հավակնոտ նախագիծ է, սակայն մինչ այսօր դեռ թղթի վրա է: Եվ չկա հստակ պատկերացում, թե ինչ տեսք պիտի ունենա Անդրկովկասի ենթակառուցվածքը:
Մյուս կողմից, լրատվամիջոցի՝ երկաթուղային աշխատակցի հետ զրույցում, ըստ էության, ասվում է այն, ինչ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, թե խոսքը Նախիջևանի հին ցամաքային ճանապարհի մասին է՝ ՀՀ-ից դեպի Ադրբեջան և հետո՝ ՌԴ:Ըստ գործակալության՝ Նախիջևանի ցամաքային ճանապարհը գործել է և խորհրդային ժամանակաշրջանում, սակայն 1980-ականներին, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվել է, այս երթուղին վտանգավոր է համարվել, և Բաքու-Նախիջևան կարճ այս երթուղին ընդհատվել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է
20905անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...