13 / Օգոստոս / 2021 : 10-13

Եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետը սրբագրվել է

Ինչ է ենթադրում կոմունիկացիաների ապաշրջափակումը կամ «Զանգեզուրի միջանցքի» հավակնոտ նախագիծը
Կառավարության երեկվա նիստում, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ հայտարարել է. «Կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ: Հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը իր հերթին նշել է, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը վերաբերում է երկու երկրներին, այսինքն, երկու երկրները համաչափ պիտի ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները: Իսկ առանց ենթակառուցվածքների կառուցման հնարավոր չէ ունենալ ապաշրջափակում:


«Ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ենթադրաբար՝ նույն ուղիով է այն վերականգնվելու: Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում է Նախիջևանով, Մեղրիով, խորհրդային տարիներին եղել է նաև Իջևանի ուղղությամբ, տարածաշրջանում խաղաղություն լինելու դեպքում, ենթադրաբար, Իջևանով էլ կարող է անցնել»,- մանրամասնել է նա:
Վերջերս «Ռիա Նովոստին» հոդված էր հրապարակել ապաշրջափակման թեմայով, որտեղ նշվում է, որ Զանգեզուրի միջանցքը հավակնոտ նախագիծ է, սակայն մինչ այսօր դեռ թղթի վրա է: Եվ չկա հստակ պատկերացում, թե ինչ տեսք պիտի ունենա Անդրկովկասի ենթակառուցվածքը:
Մյուս կողմից, լրատվամիջոցի՝ երկաթուղային աշխատակցի հետ զրույցում, ըստ էության, ասվում է այն, ինչ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, թե խոսքը Նախիջևանի հին ցամաքային ճանապարհի մասին է՝ ՀՀ-ից դեպի Ադրբեջան և հետո՝ ՌԴ:Ըստ գործակալության՝ Նախիջևանի ցամաքային ճանապարհը գործել է և խորհրդային ժամանակաշրջանում, սակայն 1980-ականներին, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվել է, այս երթուղին վտանգավոր է համարվել, և Բաքու-Նախիջևան կարճ այս երթուղին ընդհատվել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է 20572անգամ
Վերջին լուրեր