14 / Օգոստոս / 2021 : 10-14

Ինքնասպանություն՝ Երևանում

Օգոստոսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել, հայտնում է shamshyan.com-ը:
Դին տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ; Փրկարարները մեծ դժվարությամբ են դին դուրս բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վաղինակ Մ-ն է։
Փաստի առթիվ ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղում ծառայություն են կատարել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Դիտվել է 20651անգամ
Վերջին լուրեր