Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Օգոստոս / 2021 : 15-34

«Կախվածությունների ազգային կենտրոնում» ՌԴ քաղաքացին հիվանդասենյակի պատուհանից նետվել է


Shamshyan.com-ը հայտնում է, որ օգոստոսի 15-ին, ժամը 18։40-ին նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին կենտրոնի 3-րդ հարկից իրեն ցած է նետել, ում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 53 խումբը տեղափոխել է հիվանդանոց։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Եվգենի Գ․-ն է, ով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «պոլիտրավա» ախտորոշմամբ։



Ոստիկանները պարզել են նաև՝ դեպքը տեղի ունեցել նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում։ Ըստ բժշկի հայտնածի՝ Եվգենի Գ․-ն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։


Դիտվել է 8508անգամ
Վերջին լուրեր