27 / Ապրիլ / 2020 : 10-28

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը․ Զարուհի Բաթոյան


 Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ,
երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:
Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո:
Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»

Դիտվել է 24902անգամ
Վերջին լուրեր