17 / Օգոստոս / 2021 : 18-43

Երասխի սահմանային տարածքում հրդեհ է բռնկվել


Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։ Подробнее: https://shabat.am/am/article/261753/YEraskhi-sahmanayin-taratsqum-hrdeh-e
Դիտվել է 10071անգամ
Վերջին լուրեր