18 / Օգոստոս / 2021 : 11-09

Փակ տարածությունում դիմակ չկրելու դեպքում վարչական տույժ կկիրառվի

Տեսչական մարմիններն ու ՀՀ ոստիկանությունը հայտարարություն են տարածել՝ հանրությանը զգուշացնելով փակ տարածքներում կրել դիմակներ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում:
Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»:
Դիտվել է 15500անգամ
Վերջին լուրեր