18 / Օգոստոս / 2021 : 15-10

Երկրաշարժ Հայաստանում

Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։ Подробнее: https://shabat.am/am/article/261817/YErkrasharjh-SHiraki-marzi-Bavra-gyughicПодробнее: https://shabat.am/am/article/261817/YErkrasharjh-SHiraki-marzi-Bavra-gyughic
Դիտվել է 14221անգամ
Վերջին լուրեր