Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Օգոստոս / 2021 : 13-22

Նռնակներով զինված քաղաքացին մտել է բուքմեյքերական գրասենյակներից մեկը


Այսօր՝ օգոստոսի 20-ին, մոտ երեք ժամ առաջ, նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության գրասենյակ, տնօրինությունից մարդ պահջել, սպառնացել, որ նռնակները կպայթեցնի, եթե իրեն ղեկավար կազմից չմոտենան։ Ստացած ահազանգից հետո ոստիկությունը մոտեցել է, աշխատանքներ տարել քաղաքացու հետ, ինչից հետո նռնակներով գրասենյակ ներխուժած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին։

Գրասենյակ ներխուժած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է։Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում
Դիտվել է 12047անգամ
Վերջին լուրեր