Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Օգոստոս / 2021 : 11-44

Մեծ Թաղեր գյուղում ոչնչացրել են մարշալ Խանփերյանցի կիսանդրին


Ադրբեջանցի բարբարոսները շարունակում են մշակութային վանդալիզմը Արցախի օկուպացված տարածքներում՝ ավերելով ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ կռված հայ մարշալների արձանները:


Մասնավորապես, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծննդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: Տեղեկությունը հայտնում է war.karabakhrecords.info հարթակը, որը պատմում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:


Կայքը նշում է, որ մարշալ Խանփերյանցի արձանը պղծելու փաստը հայտնի է դարձել 2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից:


Դիտվել է 3244անգամ
Վերջին լուրեր