21 / Օգոստոս / 2021 : 15-29

4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են. լարված իրավիճակ

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 21–ին, քաղաքացիների եւ կարմիր բերետավորների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 4 անձ բերման է ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակցիայի մասնակից Լուսինե Գրիգորյանը:
Նա նաեւ նշել է, որ բերման ենթարկված ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանը Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում է:«4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են։ Seda Grigoryan-ն հիմա Մաշտոց բաժանմունքում է»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։Երեկ եւ այսօր բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։
Դիտվել է 11990անգամ
Վերջին լուրեր