21 / Օգոստոս / 2021 : 17-51

«Սիրտը վիրահատած ա, կարա՞ք ինֆարկտի հասցնեք». Ֆիզգորոդոկում իրավիճակը կրկին լարվել էր

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 21–ին, քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ կրկին բախում տեղի ունեցավ:Ոստիկանները կրկին մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին, նաեւ ոստիկաններից մեկը հարվածեց 16-ամյա մի պատանու, ում ինքնազգացողությունը վատացավ: Ակցիայի վայրում գտնվող «Իրազեկ քաղաքացի» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը պատանուն տեղափոխեց հիվանդանոց:Քաղաքացիներից մեկն էլ, որին ոստիկանը փորձում էր բերման ենթարկել ջուր լցրեց ոստիկանի գլխին:«Սիրտը վիրահատած ա, կարա՞ք ինֆարկտի հասցնեք»,- բղավեց տարեց քաղաքացին, ում ոստիկանը բռնություն կիրառելով բերման ենթարկեց:Հավաքված քաղաքացիները պնդում են, որ պետք է անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։Երեկ եւ այսօր բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Այսօր ավելի վաղ բերման էր ենթարկվել 4 քաղաքացի:
Դիտվել է 10008անգամ
Վերջին լուրեր