Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Օգոստոս / 2021 : 15-04
Օտար երաժշտագետները՝ Կոմիտասի մասին «Ձեր հմտալից եւ խորիմաստ դասախօսութիւնները օգնեցին մեզ խոր հայեացք նետել այն երաժշտութեանը, որը ցարդ մեզ համար գրեթէ փակ էր, եւ որը կարող է շատ բան սովորեցնել մեզ` արեւմուտցիներիս: Դուք անգնահատելի ծառայութիւն մատուցած կլինէք արդի գիտութեանը, եթե հրապարակէք Ձեր աշխատութիւնները, եւ ես անչափ ուրախ կլինեմ, եթէ կարողանամ օժանդակել Ձեզ այդ գործում»:

ՕՍԿԱՐ ՖԼԱՅՇԵՐ, ԳԵՐՄԱՆԱՑԻ ԵՐԱԺՇՏԱԳԵՏ
«Այն խորունկ հայեացքը, որով Դուք, ի մօտոյ մեզ ներկայացրիք մեզնից բոլորովին հեռու գտնուող բարձր եւ զարգացած մի քաղաքակրթութեան վսեմ կարողութիւնը, – անակնկալօրէն հմտալից մատուցումն այն ամենի, որ արեւմտեան հնագոյն քաղաքակրթութեան ճանաչման համար իսկապէս բացառիկ նշանակութիւն ունեն, Ձեր դասախօսելու եւ երգելու կատարեալ արուեստը – սրանք բաներ են, որ մեզ զարմանք կարող էին պատճառել եւ որոնք վառ կմնան Ձեր ունկնդիրների յիշողութեան մեջ»:

ՄԱՔՍ ԶԱՅՖԵՐՏ, ԳԵՐՄԱՆԱՑԻ ԵՐԱԺՇՏԱԳԵՏ
«Գերազանցորեն նա գործի՞չ է, ազգագրագե՞տ, գիտնակա՞ն, թե՞ կոմպոզիտոր: Չնայած, որ Կոմիտասը երևան է եկել իբրև հեղինակ հայկական երգերի մշակումների, ես պնդում եմ, որ նախ և առաջ նա կոմպոզիտոր է: Նրա ճանապարհը միակ ճիշտ ուղին է, որ պիտի ընտրեր այդ մարդը, որ հսկայական նպատակ ուներ – գտնել այն ներդաշնակային և բազմաձայն (պոլիֆոնիկ) ոճը, որ իրենց էությամբ իսկական հայ ժողովրդական երգին համապատասխան են»։


ԹՈՄԱՍ ՀԱՐՏՄԱՆ, ԵՐԳԱՀԱՆ
«Կոմիտաս վարդապետը, որ քաջութիւնն ունեցաւ գալ խմբերգը ղեկավարելու եւ ինքն իսկ մելոտիներ երգելու, Տիրամայրին մէջ բարձրացաւ յուզմունքի այնպիսի ներուժութեան մը որ գրեթէ արցունք բերելու աստիճանին կը հասնէր եւ որուն համար հասարակութիւնը «օվասիոն» մը ըրաւ իրեն: Ոչինչ աւելի սրտաշարժ էր քան տեսնել հասարակութեան ծափերուն առջեւ իր խոնարհիլը` քաղցրութեամբ ու վեհութեամբ` սեւ բարձր վեղարին տակ»:

ԼՈՒԻ ԼԱԼՈՒԱ, ՖՐԱՆՍԻԱՑԻ ԵՐԱԺՇՏԱԳԵՏ
Author's cover photo
Ամսաթիվ 22 / Օգոստոս / 2021 : 15-04
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 23090անգամ
Վերջին լուրեր