24 / Օգոստոս / 2021 : 22-37
Խոսեք երեխաների հետ բուլլինգի մասի. Անի Խուդոյան
«Սիրելի ուսուցիչներ, մեկ շաբաթ մնաց դասերի սկսվելուն, ուսումնական տարվա հենց սկզբից խոսեք երեխաների հետ բուլլինգի մասին, խոսեք այն մասին, որ պատերազմող երկրի քաղաքացիները պարտավոր են՝
. Միասնական լինել
. Երբեք չծաղրել մեկը մյուսին
. Պատճառ չդառնալ դիմացինի մոտ հոգեբանական խնդիրների առաջացման
. Մեր ամբողջ բացասական հույզերը մեկ հասցեատեր պետք է ունենան՝ մեր թշնամին է դա, ու ոչ երբեք դասընկերը

Հանձնարարեք պետության զարգացման պրոյեկտներ/ծրագրեր կազմել, իրագործել: Պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին գումար փոխանցողների զգալի մասը նաև երեխաներ էին, նման մի թիմ էլ ես ունեի, երեխեքի համախմբվածությունն այդ օրերին աննկարագրելի էր, պետք է հիմա էլ նույնը լինի, մենք շարունակում ենք գտնվել պատերազմական իրավիճակում...»։

ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ (ՄԱՆԿԱՎԱՐԺ, ՀՈԳԵԲԱՆ)
Author's cover photo
Ամսաթիվ 24 / Օգոստոս / 2021 : 22-37
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 41023անգամ
Վերջին լուրեր