Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Օգոստոս / 2021 : 12-09

Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան

«Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա, սրանից ավելի չեմ կարող ոչինչ ասել»,- Աժ-ում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողներինասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։

«Վարչապետին չեմ տեսել, որովհետև ակնոցս ընկել էր ոտքիս տակ, ջարդվել, հիմա էլ չեմ տեսնում»,- ասաց Ս. Օհանյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:
Դիտվել է 6543անգամ
Վերջին լուրեր