25 / Օգոստոս / 2021 : 13-52

Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում գրանցվեց հերթական միջադեպը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավորները սկսեցին հարձակվել նրա վրա, իսկ առաջինը ընդդիմադիր պատգամավորին հարվածեց Վահագն Ալեքսանյանը:
Դիտվել է 10473անգամ
Վերջին լուրեր