26 / Օգոստոս / 2021 : 10-47

Հին թավաներն ու կաթսաները կփայլեն նորի պես. այս հրաշագործ միջոցն իսկական փրկություն է

Դժվար է պատկերացնելը, բայց նույնիսկ ամենահին թավաներն ու կաթսաները նորի պես կփայլեն։ Ձեզ ենք ներկայացնում թավաներն ու կաթսաները մաքրելու այս հրաշագործ միջոցը։

Եկեք միասին պատրաստենք այն.

3% ջրածնի պերօքսիդ – 2 ճ.գ.

Կերակրի սոդա – 0,5 բաժակ

Աման լվանալու հեղուկ – 1 թ.գ.

Այս ամենը լավ խառնել, մինչև փրփրելը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ջրածնի պերօքսիդ ավելացել։




Պատրաստի միջոցը քսել կեղտոտ մակերեսին։ Թողնել 10-15 րոպե։

Շփել թավան կոշտ խոզանակով՝ լվացող միջոցով։

Լվանալ տաք ջրով։ Հիշեք, որ այս ամենը պետք է անպայման ձեռնոցներով անել։
Դիտվել է 8359անգամ
Վերջին լուրեր