Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2021 : 13-46

Ոսկեպարում, ռուս զինվորականների կեցավայրի մոտ ականների պայթյունից կովեր են վիրավորվել

ող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում տեղակայված ռուս զինվորականներն իրենց կեցության վայրում՝ Ոսկեպարի բնակիչ, Ռուսաստանում հիմնական բնակվող Հուսիկ Պապյանի առանձնատան կողքին կրկին բարձրացրել են ՌԴ պետական դրոշը։
Օգոստոսի 25-ի երեկոյան Ոսկեպարի սահմանագոտում ոսկեպարցիներին պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուններ են հայտնվել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ, ականապատ տարածքում, որը ռուս զինվորականների բնակվելու վայրից մոտ 100 մետր հեռավորությամբ է գտնվում։


Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ երկու անասուն ինքնուրույն դուրս է եկել ականապատ տեղանքից, երկուսը վնասվել են հակահետեւակային ականների պայթյունից, այժմ էլ գտնվում են ականապատ տարածքում, հայտնի չէ՝ դրանք սատկել ե՞ն, մի կենդանու վիճակն անհայտ է։ Մի քանի տարի առաջ Ոսկեպարի փոքր նախիր էր հայտնվել նույն ականապատ տարածքում, որոշ կենդանիներ պայթել էին ականների վրա։

Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնեց,որ Ազատամուտ գյուղի կիսակառույց դպրոցում տեղակայված ռուս զինվորականները դեռեւս իրենց ուղեկալի տեղակայման համար հարմար վայր չեն ընտրել, թեեւ այդ նպատակով, ՀՀ ՊՆ զինվորականների ուղեկցությամբ տեղանքներ են դիտարկել Դիտավան գյուղի եւ Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրի տարածքներում։ Ազատամուտում գտնվող ռուս զինվորականների ռազմական տեխնիկան, ռազմական ավտոմեքենաները օգոստոսի 25-ին համալրվել, ավելացել են»։
Դիտվել է 7241անգամ
Վերջին լուրեր