Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Օգոստոս / 2021 : 02-35
«Պոլսո և շրջապատի ժողովուրդները սկսեցին կրքոտ կերպով երգել հայ գեղջուկ երգեր». Փանոս Թերլեմեզյան
Լուսանկարում՝ Կոմիտաս Վարդապետը «Գուսան» երկսեռ երգչախմբի հետ, Կոստանդնուպոլիս, 1913

Կոմիտասը երեք հարյուր մարդուց բաղկացած երգեցիկ խումբ կազմեց, որոնց կեսը իգական սեռին էին պատկանում: Մոտ վեց շաբաթվա մեջ սովորեցրեց նրանց երգել: Այդ խմբի անդամներից կային այնպիսիներ, որոնք երաժշտության այբուբենին անծանոթ էին: Նա թե՛ գիտության և թե՛ կառավարելու արվեստի տեսակետից շատ ուժեղ լինելով՝ իր չափազանց զվարթ բնավորությամբ բոցավառեց աշակերտների սերը դեպի հուզական երաժշտությունը և համակեց նրանց հոգիները ճաշակավոր և ազնվացնող արվեստով:
Նրա կոնցերտների վեցամսյակին արդեն Պոլսո և շրջապատի ժողովուրդները սկսեցին կրքոտ կերպով երգել հայ գեղջուկ երգեր: Կարելի է համարձակորեն ասել, որ մինչ այդ ժամանակ երգված գռեհիկ ու վավաշոտ երգերը դուրս վռնդվեցին գործածությունից:


Դա մի վիթխարի հաջողություն էր կուլտուրայի զարգացման տեսանկյունից: (...)
Կոմիտասի աննման համերգները Պոլսո առաջադեմ տարրերին ոչ միայն ուրախացնում ու հիացնում էին, այլ ոգևորում։ Այդ օտար գաղութավայրում եղած մտավորականության ազնիվ և հայրենասեր մասը սկսեց փառավորվել և պարծենալ, որ ինքը հայ է։ Սկսեց գիտակցել, որ իրենց արհամարհած խռո և խըմպըլ գավառացի հայը, որ մեր դարավոր կուլտուրայից մի սաղմնային ժառանգություն ունի իր մեջ, նրա ստեղծագործական միտքն ու զգայությունն է կերտել նման նուրբ ու հուզիչ երաժշտություն։
ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ, «ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ» (հատված)

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Օգոստոս / 2021 : 02-35
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 13683անգամ
Վերջին լուրեր