Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Օգոստոս / 2021 : 12-10

Ինչո՞ւ չի խոսվում, թե ի՞նչ կարգավիճակով է ճանապարհը բացվել և որքանո՞վ է անվտանգ. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետաքրքիր է իմանալ, թե քանի տոկոս ներդրում ունեն ճանապարհների բացման բանակցություններում այն անձիք, որոնք ժամեր առաջ անցնելով լայվ են արել ու տարածել՝ տեղեկացնելով ճանապարհի բաց լինելու մասին։ Խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին է։ Ինչու՞ չի խոսվում նաև, թե ի՞նչ կարգավիճակով է բացվել և որքա՞ն է անվտանգ։

Արդյո՞ք մենք պատրաստ ենք ամեն անգամ Կապան, Մեղրի, Քաջարան և այլ բնակավայրեր այցելելուց անցնենք անցակետերով այն դեպքում, երբ դեռ չենք կարող հարմարվել Արցախի անցակետերի դառը իրականության հետ, երբ քեզ, քո հայրենիքում, օտարը պետք է թույլ տա՛ կամ թույլ չտա՛ ազատ տեղաշարժվել ։

Ինչո՞ւ ենք այսքան հեշտությամբ հարմարվում փշրանքներին։ Արդյո՞ք կորցրել ենք պայքարելու ու հայրենատեր լինելու մեր կարողությունը»։
Դիտվել է 11562անգամ
Վերջին լուրեր