28 / Օգոստոս / 2021 : 13-06

Ռոնալդուն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ». պաշտոնական

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Թուրինի «Յուվենտուսի» արդեն նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Տարեկան ԿրիՌոն կվաստակի 25 մլն եվրո:

Ռոնալդուն «Յունայթեդում» խաղացել է 2003-2009 թթ-ին:

Ռոնալդուն «Յունայթեդի» հետ 3 անգամ հաղթել է ԱՊԼ-ում, 2 անգամ տիրել է Անգլիայի լիգայի գավաթին, մեկ անգամ էլ հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում: 1անգամ հաղթել է ՉԼ-ի խաղարկությունում, մեկ անգամ էլ տիրել է ԱԱԱ գավաթին:
Դիտվել է 4529անգամ
Վերջին լուրեր