30 / Օգոստոս / 2021 : 10-00

Քաղաքացին կոտրեց Հաղարծինի «Երազանքների իրականացման» ծառը (տեսանյութ)

Քաղաքացին կոտրեց «Հաղարծին» վանական համալիրի տարածքում գտնվող հայտնի «Երազանքի ծառը»։

Նշենք, որ ընկուզենին, որն ավելի քան 700 տարվա պատմություն ունի, 2013-ի ապրիլին մասամբ այրվել էր։

Վանական համալիրի այցելուներն անցնում էին ծառի խոռոչով՝ հավատալով, որ իրենց` այդ պահին մտքում պահած երազանքը կիրականանա։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում համառորեն անցնել Հաղարծինի «Երազանքների ծառի» միջով, սակայն չի կարողանում և կոտրում է այն:

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 15260անգամ
Վերջին լուրեր