01 / Սեպտեմբեր / 2021 : 11-40

Մեր այս ուժեղ ընկերոջն անչափ շտապ հարկավոր է 12 000 000 դրամ` իր մայրիկի փրկության ու բուժման ծախսերը հոգալու համար

Եթե աշխարհում կա արդարության թեկուզ մեկ կաթիլ, ապա այս #հարցը շատ արագ լուծում կստանա։


Տիգրան Խաչատրյան-ը էն բացառիկ տղերքից է, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կաշվից դուրս եկավ, միացավ թիմին ու ավելի քան 100 000 դոլլարի վրան, քնապարկ, հեռադիտակ, հագուստ ու այլ կարևոր ապրանքներ իր իսկ սեփական մասնակցությամբ հասցրեց բանակին։ ՊՆ-ում այդ ամենն ապրանք առ ապրանք գրացված է։ Այսօր մեր այս ուժեղ ընկերոջն անչափ շտապ հարկավոր է 12 000 000 դրամ` իր մայրիկի փրկության ու բուժման ծախսերը հոգալու համար։ Տիգրան ջան, կներես, որ սրա մասին բարձրաձայնեցի, բայց մեր շնորհակալ ժողովուրդը քո արածներից հետո, քեզ քո ցավի հետ մենակ թողնելու ոչ մի իրավունք չունի։ Եթե ամեն մի

կարդացող մի բանով օգնի, ապա դու կստանաս քո արածների արժանի շնորհակալությունը։ Ես էլ իհարկե իմ համեստ մասնիկը կանեմ։
Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում ու խնդրում. մեր հերոսներին մենակ թողնելով մենք դավաճանում ենք ինքներս մեր խղճին։ Տիգրանին այս պահին ՊՆ-ից ու ՊԲ-ից ստացած հարյուրավոր շնորհակալագրերը չեն օգնի։ Նրան պետք է մեր ֆինանսական օգնությունը, ինչպես ինքը օգնեց բոլոր իմ ու ձեր նման զինվորներին ոչ շատ ժամանակ առաջ։ Թեկուզ 100 դրամով միացեք, չմոռանաք տարածել։ Անտարբերությունն այս դեպքում անընդունելի է։


Գումար փոխանցելու համար անհրաժեշտ տվյալները.


IDRAM: 930803191;


ARCA քարտից քարտ՝ 4318270000125300


Տիգրան Խաչատրյան
Դիտվել է 8563անգամ
Վերջին լուրեր