27 / Ապրիլ / 2020 : 15-56

Բուհ ընդունվելու համար դիմորդները մեկ քննություն կհանձնեն

Այս ուսումնական տարին կամփոփվի հեռավար, դպրոցական քննություններ չեն լինի, իսկ բուհ ընդունվելու համար ընդամենը մեկ քննություն պետք է հանձնեն դիմորդները: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Տարին հեռավար ենք ավարտելու, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու: Եվ մայիսին նույնպես հեռավար կրթությունը շարունակվելու է: Մենք այս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել և նախատեսում ենք, որ հաջորդ ուսումանական տարում՝ սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին շաբաթ օրերին կունենանք պահուստային օրեր: Նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է 21180անգամ
Վերջին լուրեր