27 / Ապրիլ / 2020 : 16-13

Տարին ավարտելու ենք հեռավար կրթությամբ. Արայիկ Հարությունյան

Այս տարին ավարտելու ենք հեռավար կրթությամբ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը: 

«Առկա, լսարանային դասեր չեն լինելու, մայիսին նույնպես հեռավար կրթությունը շարունակվելու է: Մենք նախատեսել ենք, որ հաջորդ ուսումնական տարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելը, բայց սա մայիսի ամփոփումից է կախված այդ պահուստային օրերը և նույնիսկ պահուստային շաբաթ էլ կարող ենք ասել, որ անհրաժեշտ են մեզ՝ տեսնելու, թե ինչ ենք բաց թողել, ինչ ծավալ չենք փակել, եթե այդպիսին կա: Պահուստային օրերը թույլ կտան ուսուցիչներին լուծել նաև այն աշակերտների խնդիրը, ովքեր այս ընթացքում ինչ ինչ պատճառներով հետ են մնացել դասերից կամ չեն կարողացել մասնակցել»,- ասաց նախարարը:

Դիտվել է 14952անգամ
Վերջին լուրեր