02 / Սեպտեմբեր / 2021 : 17-57

Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի Ադրբեջան

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտերից որակազրկման պատճառով չի մասնակցի ադրբեջանցիների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղին։ Այս մասին հայտնում է А Bola կայքը։
Իռլանդիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խաղում (2:1) 36-ամյա հարձակվողը զգուշացվել էր գոլը տոնելու պատճառով։ Նա պատժվել էր մարզաշապիկը հանելու համար։

Ադրբեջան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Բաքվում։

Դիտվել է 11705անգամ
Վերջին լուրեր