03 / Սեպտեմբեր / 2021 : 13-52

Գորան Օբրադովիչն ինքնասպան էր եղել․ ընտանիքը ցնցված է

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ մահացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը, ով հայ երկրպագուին հայտնի էր մեր առաջնությունում խաղացած տարիներից։

Սերբական Objektiv կայքը գրում է, որ ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել՝ կախվելով հայրական տանը, իսկ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, տատիկն ու քույրը, ուղղակի ցնցված են նրա կատարած քայլից։

«Մենք երբեք չենք իմանա, թե նա ինչու է գնացել այդ քայլին։ Ովքեր նրան ճանաչում են, գիտեն, որ նա հիանալի տղա էր ու ճիշտ կյանք էր վարում»,- կայքի հետ զրույցում ասել է Գորանի զարմիկը։



Ֆուտբոլիստի ծանոթներից մեկի խոսքով՝ նա ամուսնալուծված էր, ուներ 10-ամյա տղա․ «Չգիտեմ էլ նրան ասացի՞ն, որ հայրը մահացել է, թե՞ ոչ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ եթե աշխարհում ազնիվ ու աշխատասեր մարդու օրինակ կա, ապա դա Գորանն էր։
Օբրադովիչը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի «Արարատ», «Գանձասար», «Միկա», «Ալաշկերտ» ակումբներում։

Գորանը ծնվել էր 1986թ դեկտմեբերի 25-ին, Բելգրադում։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը Բոթսվանայի «Թաունշիփ Ռոլլերս» ակումբն էր։

armsport.am
Դիտվել է 17366անգամ
Վերջին լուրեր