Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Սեպտեմբեր / 2021 : 18-12

Ռոնալդուի մարզաշապիկների վաճառքից «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 45 մլն դոլար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 12 ժամվա ընթացքում 32,5 մլն ֆունտ ստեռլինգով (մոտ 45 մլն դոլար) վաճառել է նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկները, հայտնում է FOX Sports-ը:

Ինչպես նշվում է, հաշվի առնելով, որ շապիկների արժեքը տատանվում է 80֊110 ֆունտ ստեռլինգի սահմաններում, դրանք, ընդհանուր առմամբ, վաճառվել են 295 500-ից մինչև 406 250 հատ:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուսից»՝ օգոստոսին։ Նրա պայմանագիրը կնքվեց 2+1 սկզբունքով: Սեպտեմբերի 2-ին ակումբը հայտարարեց, որ 36-ամյա պորտուգալացին ստացել է խաղային յոթերորդ համարը:

Ռոնալդուն արդեն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին և թիմի կազմում անցկացրել է 292 հանդիպում ՝ դառնալով 118 գոլի հեղինակ: «Կարմիր սատանաների» հետ միասին՝ պորտուգալացի հարձակվողը երեք անգամ նվաճել է Անգլիայի առաջնությունը (2007, 2008, 2009), ինչպես նաև դարձել բէ Չեմպիոնների լիգայի հաղթող 2008 թվականին:
Դիտվել է 7216անգամ
Վերջին լուրեր