06 / Սեպտեմբեր / 2021 : 19-06

7 ժամ ջուր չի լինի


Ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 7-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Շիրակի մարզի.

Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիտվել է 15370անգամ
Վերջին լուրեր